ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Շփման ժամանակ տպավորությունը փչացնող թոփ 10 ժեստերը
Իսկական արքայադուստր երևալու համար շքեղ զգեստն ու դիմահարդարումը բավական չեն: Անհրաժեշտ է, որ Ձեր ժեստերը համապատասխանեն տեսքին: LN-ը ներկայացնում է այն 10 ժեստերը, որոնք կարող են 180 աստիճանով շրջել Ձեր թողած տպավորությունը:
1. Ձեռքսեղմում: Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք իրենց ձեռքը չափից դուրս թուլացրած են մեկնում բարևելու համար: Այդպես դուք «Սպիտակաձյունիկի» անհաջող կրկնօրինակի տպավորություն կթողնեք: Իհարկե, չի կարելի նաև չափազանց ուժեղ սեղմել տղմարդու ձեռքը բարևելիս: Պետք է հիշել, որ առավել նպատակահարմար է ձեռքը մեկնել' պահելով ափը կիսով չափ շրջված, իսկ եթե ուզում եք առավել մեղմ կնոջ տպավորություն թողնել, մեկնեք ձեռքը' պահելով ափը դեպի վերև:
2. Հուպմներ դեմքին ու մազերին: Տղամարդիկ իբրև անվստահություն են ընկալում, երբ կինը շարունակ շոյում է դեմքը կամ խաղում մազերի հետ: Այդ ժեստերը կարող են նաև սեքսուալ ազդանշան ուղարկել նրան: Ամեն դեպքում, ժեստերի լեզվում այս ամենը թարգմանվում է իբրև սուտ:
3. Ձեռքերի խաչաձևում: Դա խոսում է Ձեր փակ լինելու մասին, և զրուցակիցը կարող է ընկալել, որ Դուք չեք ցանկանում շփվել:
4. Անբավարար ձգություն: Այն կանայք, ովքեր ուշադրություն չեն դարձնում ողնաշարը ձիգ պահելու չափին, ընկնում են տհաճ իրավիճակների մեջ: Կուզիկի տպավորություն մի ստեղծեք, մի ձևացրեք, թե հոգնած եք և նստած տեղում քնում եք: Այդ ամենը բացասական կազդեն Ձեր մասին կազմելիքտպավորության վրա:
5. Հետքայլ դիմացինից: Զրույցի ընթացքում մի թեքվեք այս ու այն կողմ: Դիմացինը կարող է ընկալել դա իբրև նահանջի նշան, ասել է թե, Դուք չեք ցանկանում շփվել:
6. Անձնական տարածքի խախտում: Երբեք մի խախտեք 45 սմ-ի սահմանը զրուցակցի հետ: Խոսելու ընթացում ձեռքով մի մտեք նրա տարածք: Դա կստիպի նրան մտածել Ձեզնից պաշտպանվելու մասին:
7. Հայացքի կոնտակտ: Զրուցելիս մի խուսափեք դիմացինի աչքերի մեջ նայելուց: Կողքի թեքված հայացքը կասի նրան, որ ինչ-որ բան եք թաքցնում կամ, պարզապես, անհարգալից եք:
8. Հայացք գետնին: Այն հուշում է, որ Դուք կոտրված եք, հուսահատված ու անպաշտպան: Այս ժեստը անթույլատրելի է կյանքի բոլոր իրավիճակներում, քանի որ դիմացինի մոտ ցանկություն կառաջացնի Ձեզ վերջնականապես տրորելու:
9. Հայացք ժամացույցին: Սա կնեղացնի կամ կբարկացնի Ձեր զրուցակցին: Եթե շտապում եք կամ չեք ուզում շարունակել խոսակցությունը, ավելի լավ է' ասեք:
10. Տխուր դիմագիծ: Կարևոր չէ' ինչն է Ձեզ նեղացրել: Մարդու բնույթը եսակենտրոն է: Ձեր դիմացինը անպատճառ կմտածի, որ Ձեր «թթված» դեմքի պատճառն ինքն է: Իսկ դա, այսպես թե այնպես, տհաճ կլինի նրան:
Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն